00:00:00

Ներդրողները Մարությանի և Մեսչյանի հետ հանդիպումից դուրս են եկել հիասթափված և սառեցրել են ներդրումները․ Ծառուկյան

11:51, 03 դեկտեմբեր 2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքապետարանի կողմից գործարարների նվերներ ընդունելուն։ «Դա դեռևս ասեկոսեներ են։ Քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, մենք էլ դրա մեջ ենք լինելու, ամեն ինչ կիմանանք»,-նշեց նա։ Ծառուկյանը նաև անդրադարձավ ներդրումներին և նկատեց, որ յուրաքանչյուր ոք պետք է հեղափոխությունից հետո աշխատի, իր ներդրումն ունենա։ Irakanum.am-ի հարցին, թե ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել եք, որ օտարերկրյա ձեր գործընկերները Երեւանում հանդիպում են որոշակի խոչընդոտների եւ ներդրումները չի ստացվում, մինչդեռ շատերը շինթույլտվություններ են ստանում, Ծառուկյանն արձագանքեց․ «Ամեն մեկն իր հնարավորությունը պետք է օգտագործի, կապ չունի դիմություն է, թե ընդդիմություն է։ Ես կարող եմ իմ օրինակը բերել, որ հրավիրելով Աբու Դաբիի թագաժառանգին, իմ գործընկերներին, Էմիրաթների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը, նրանք ցանկություն են հայտնել ՀՀ-ում ներդրումներ կատարել։ Ինչ ասում եմ, կարող եք ճշտել քաղաքապետից և ճարտարապետ Մեսչյանից։ Հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկանում էր Երևանի կենտրոնում երկու հյուրանոց կառուցել, որպեսզի զբոսաշրջությունը զարգանար։ Իսկ թագաժառանգն ուզում էր այստեղ հիվանդանոց կառուցել իր հոր անունով, որպեսզի կարիքավորներն անվճար օգտվեին այդ հիվանդանոցից։ Նրանք հանդիպել են քաղաքապետի հետ և այդ հանդիպումը տևել է կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել և այդ ներդրումը սառեցրել են»։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=_8eIoe74zM8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր