00:00:00

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանի դիմումի հետքերով․ իրարանցում՝ գլխավոր դատախազությունում

14:03, 03 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։ Իսկ Ջհանգիրյանի այս քայլը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, իրարանցում է առաջացրել գլխավոր դատախազությունում, որովհետեւ լուրեր կան, որ Ջհանգիրյանը մտադիր է ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Լուրեր կան, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հնարավոր է մինչեւ տարեվերջ հրաժարական տա: Ա. Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել է. «Զառանցագին, բամբասանքային տեղեկությունները չենք մեկնաբանում: Գլխավոր դատախազը շարունակում է իր բնականոն աշխատանքը»: Գ. Ջհանգիրյանն էլ ասել է. «Համբերեք, տեսնենք` այդ գործը վարույթ կընդունվի, թե ոչ»: Իսկ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը փոխանցել է. «Նախագահի աշխատակազմը հայցադիմումի օրինակ չի ստացել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր