00:00:00

Սամվել Կարապետյանը, օգտվելով Սահմանադրության՝ իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ

16:46, 02 դեկտեմբեր 2019

Ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ հ Սամվել Կարապետյանը ցուցմունք չի տա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով: Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը: «Սամվել Կարապետյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ, սակայն Կարապետյանը հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում և չի կարող ներկայանալ, բացի այդ, ցանկանում է օգտվել Սահմանադրության՝ իր իրավունքից, և հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասաց ՔԿ խոսնակը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին: Գործարար Վահե Պարազյանը հայաստանյան որոշ լրատվամիջոցների պատմել էր, թե բռնության է ենթարկվել Նարեկ Կարապետյանի կողմից, քանի որ հրաժարվել է վճարել 10 միլիոն եվրո: Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը որևէ նման միջադեպի՝ ասելով, որ իրեն ուղղված մեղադրանքները բանսարկություն են: 168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր