Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերով շինթույլտվություն տալու մասով ԱԺ քննիչ հանձնաժողով կազմելու գործն ընթացքի մեջ է, ստորագրահավաք են սկսել , դիմելու են նաև ԲՀԿ-ին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Երևանի քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց. «Իրենք ասում են, թե ճիշտ են, որևէ կոռուպցիա չկա, հիմա այդ ամենը կարելի է քաղաքակիրթ ու ժողովրդավարական մշակույթին հարիր բանավեճի վերածել: Այդ բանավեճում ով չկարողանա իր խոսքերն ապացուցել, նա էլ կհամարվի պարտված»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա հարց բարձրացրեց, թե այդ ինչպե՞ս է եղել, որ քաղաքապետարանին նվերներ են տվել այն անձինք, որոնք գործ են ունեցել՝ քաղաքի հետ կապված: Այսինք՝ չկա որևէ երրորդ անձ, որը նվեր է տվել ու տարածք ու շինթույլտվություն չի ստացել, ուստի այս առումով կասկածներ ունեն, որոնք փարափելու համար Երևանի քաղաքապետը պետք է գնա ուղիղ եթեր և իր ճշմարիտ լինելն ապացուցի: