00:00:00

«Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում». Էդուարդ Շարմազանով

15:20, 02 դեկտեմբեր 2019

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում։ Փաշինյանի իշխանությունն ու անձամբ ինքը առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին: Ավելին, նա, ով նախկին իշխանություններին մեղադրում էր ինքնիշխան չլինելու մեջ, իր իշխանության արտաքին կուրսը ամեն կերպ փորձում է ներկայացնել «աննախադեպ դուխով» : Մինչդեռ Նիկոլը «դուխով» նահանջ է գրանցում հայոց պետականության եւ ազգային շահերի հաշվին: Ամենաթարմ ապացույցը նախօրեին ՌԴ Արմավիր քաղաքում Գ. Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումն է: Եթե սա է Նիկոլ Փաշինյանի գրանցած փայլուն հարաբերությունները, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի տիեզերագնացները «աննախադեպ նվաճում» ունեն՝ «գրավել» են Մարսը: Իշխանազավթումից հետո քայլողներն այդպես էլ չկարողացան մեր դաշնակցին ներկայացնել՝ ով է Գարեգին Նժդեհը, ով, ի դեպ, իր նամակներում նշել է, որ «Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է»: Ստի շոուներ կազմակերպելու փոխարեն, գործ է պետք անել, ամենաքիչը գոնե արձագանքել տեղի ունեցածին, այլ ոչ թե համառորեն գլուխը թաքցնել հողի մեջ եւ ձեւացնել, թե ոչինչ էլ չի եղել: Իսկ ՀՀ ղեկավարը շարունակում է խոնարհ լռությունը: Քանի դեռ Փաշինյանը չի կարողանում պաշտպանել ազգային հերոսներին իր դաշնակից երկրում, ոչ մի իրավահավասարության եւ ինքնիշխանության մասին խոսք չի կարող լինել, որքան էլ բարձր աղմկեն ու «աննախադեպության բարդույթ» ունենան: Փաստերը վեր են մեռյալ լռությունից, փաստերը ցրում են քաոսային աղմուկը»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր