00:00:00

ԱԱԾ-ի եւ ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրենքի նախագծին բացասական եզրակացություն տրվեց

15:12, 02 դեկտեմբեր 2019

Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության պետերի պաշտոնների քաղաքականացման մասին օրինագիծն այսօր բացասական եզրակացության ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Նիստին մասնակցող բոլոր պատգամավորները, բացառությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, այդ օրինագծին դեմ քվեարկեցին: Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր