00:00:00

Արայիկ Հարությունյանը ՀՅԴ ՀԵՄ-ի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի

14:12, 02 դեկտեմբեր 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության Հայաստանի երիտասարդական միության հետ հանդիպելու պայմանավորվածություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: «Նման պայմանավորվածություն չկա: Հանդիպման համար մեզ ոչ ոք չի դիմել»,-ասաց խոսնակը: ԿԳՄՍ նախարարության խոսնակը նաև հայտարարություն տարածեց, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։ Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր