00:00:00

Արգավանդ տանող խաչմերուկի մոտ բախվել են են «Opel»-ը. «Kia Forte»-ն եւ «Ford Transit»-ը. կա վիրավոր

10:11, 02 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 1-ին, ժամը 15:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Առնո Բաբաջանյան փողոցից Արարատի մարզի Արգավանդ գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Աշոտ Ս.), «Kia Forte» (վարորդ՝ Արմեն Հ.) եւ «Ford Transit» (վարորդ՝ Մարտին Վ.) մակնիշների ավտոմեքենաները: «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Լեո Հ.-ն, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են «Opel» եւ «Kia Forte» մակնիշների ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր