«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը ահազանգում է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է Դիլիջանի «Գետափ»-ում բնակվող շան վրա։ Այս մասին տեղեկանում ենք «Դինգո թիմ»-ի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր, 4 ականտեսի աչքի առաջ Դիլիջանի «Գետափ»-ում կրակել են այնտեղ բնակվող շանը: Ահա թե ինչ է գրում ականատես Արփի Թագոյանը. «Քիչ առաջ Դիլիջանում Գետափ ռեստորանի տարածքում, որտեղ նստել էինք խաշ ուտելու իիենց առանձին քոթեջում....լսեցինք կրակոց ու շան կաղկանձ.. խեղճս մի կերպ փախավ մտավ առաջին պատահած մեքենայի տակ.. հետևից մի խումբ տղամարդիկ տիրի հրացանով վազեցին ու կրակեցին.. մենք էդ առաջին կրակոցից վազեինք դուրս, ամուսինս գոռաց հետևներից, որ ինչ են անում, որ կանգ առնեն. Բայց հնչեց երկրորդ կրակոցը. Ես ինչքան կոկորդումս ուժ ունեի գոռգոռոցս քցեցի, շատ հուզված էի..»:
Ականատեսները ահազանգել են ոստիկանություն: Սակայն սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը տալիս է պատասխան, որ օրենքը դեռ ուժի մեջ չէ: Հարգելի Նաիրա Զոհրաբյան, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա արդյոք օրենքը գործում է այս պահին թե ոչ, քանի որ արդեն 3-րդ անգամն է, որ առնչվում ենք նման խնդրի հետ: