00:00:00

Ոստիկանության Մաշտոցի բաժնի մասնաշենքի 2-րդ հարկի երկաթե կառուցատարրը թուլացել է.առկա է ընկնելու վտանգ

23:47, 30 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող ոստիկանության Մաշտոցի բաժնի մասնաշենքի 2-րդ հարկի պատին ամրացված երկաթե կառուցատարրը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ, մոտակայքում կան էլեկտրական լարեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են 2-րդ հարկի պատշգամբի ստորին հատվածում ամրացված սալիկները (10 քմ) և երկաթե կառուցատարրը (12 մ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր