00:00:00

Մառա Բաղդասարյանը դիմել է Պուտինին

21:35, 30 նոյեմբեր 2019

Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր վարորդական իրավունքի վկայականը չվերադարձնելու համար: Այս մասին Բաղդասարյանը հայտնել  է Ինստագրամի իր էջում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Մառան նշում է, որ օգոստոսին հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վարորդական իրավունքի վերադարձման համար, որից իրեն զրկել էին էպիլեպսիայի ախտորոշման պատճառով: Նա դիմել է վարորդական իրավունքը վերադարձնելու համար, սակայն հրավիրված հանձնաժողովը մերժել է դիմումը: Նա նման որոշումն անհիմն է համարում․ «Միայն հիմա եմ հասկանում, որ սա պատահականություն չէր, ոչ էլ սխալ: Սա նախատեսված գործողություն է, որպեսզի դիմակայեն ինձ»,-ասել է Մառան՝ կատարվածն անվանելով «անօրինություն» և «հետապնդում»: Նշվում է, որ Մառան մի քանի անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, սահմանված տուգանքներն ուշ է վճարել, ինչի արդյունքում դատարանը նրան ուղարկել է հարկադիր աշխատանքի։ Պատժից խուսափելու համար վերջինս օգտվել է նաև կեղծ փաստաթղթերից, ինչից հետո նշանակվել է ուղղիչ աշխատանքի ևս մեկ տարի։ Ավելի ուշ Բաղդասարյանին վերջնական զրկել են վարորդական իրավունքից։ Աղջկա մոտ ախտորոշվել է էպիլեպսիա, և նա կարող է վկայականը ստանալ միայն բժիշկների համաձայնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր