00:00:00

«Ես հպարտ եմ, որ հայ եմ, մենք փոքր, բայց շատ հպարտ ու իմաստուն ազգ ենք». Սամվել Կարապետյան

18:43, 30 նոյեմբեր 2019

Սամվել Կարապետյանը ծնվել է 1965թ. օգոստոսի 18-ին Հայկական ԽՍՀ Կալինինո քաղաքում, որին 1991թ-ին Կարապետյանի նախաձեռնությամբ վերադարձվել է նախկին անվանումը ՝ «Տաշիր»: Կարապետյանը մեծացել է մանկավարժների ընտանիքում. Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, իսկ մայրը անգլերեն էր դասավանդում ։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտելուց հետո Կարապետյանը սկսել է աշխատել Կալինինոյի էմալապատ արտադրատեսակների գործարանում որպես կառավարիչ, իսկ հետագայում նաև սեփականատեր։ Այնուհետև Գործարանը վերափոխվել է ռետինատեխնիկական և մետաղական արտադրատեսակների արտադրության «Զենիթ» բազմապրոֆիլ կոոպերատիվի։ 1992 թվականին Կարապետյանը տեղափոխվում է Կալուգա քաղաք (Ռուսաստան), որտեղ հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը ։ Արդեն 1999 թվականին «Կալուգագլավսնաբ» ընկերության հիման վրա ձևավորվում է «Տաշիր» ընկերությունների շինարարական-արդյունաբերական խումբը, որն այսօրվա դրությամբ ներառում է ավելի քան 200 ընկերություն: Մեկ տարի անց Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որը համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և Ռուսաստանում տարբեր նախագծերի իրականացմանը: 2006 թվականին Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի վարկածով անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում է հայտնվում է կոմերցիոն անշարժ գույքի վարձակալությունից ստացված 29 մլն դոլարի եկամուտների շնորհիվ: 2010 թվականից Forbes ամսագիրը Կարապետյանին ընդգրկել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում։ 2017-ին Կարապետյանն արդեն Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ-500-ի մեջ էր։ Կարապետյանը օրինակելի ընտանիք և սիրող հայր է ՝ դատելով սոցիալական ցանցերում երեխաների հրապարակումներից։ Սակայն միևնույն ժամանակ Կարապետյանների ընտանեկան կյանքը փակ է հանրության համար։ Սամվել Կարապետյանը հայտնի է իր խոշոր ներդրումներով, որոնք ուղղված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի շրջանակներում տարբեր կառույցների զարգացմանը, ինչի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով (Հայաստան): Կարապետյանի նախագծերի մրցակցային առավելություններից է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում սոցիալական պատասխանատվությունը և աջակցությունը երկու երկրների քաղաքացիների կյանքի որակի փոփոխությանը: Ընդ որում, ամեն ինչ տեղի է ունենում ընտանիքի հոր ղեկավարության ներքո ։ Իր հարցազրույցներից մեկում Կարապետյանը խոստովանում է. «Ես ներգրավված եմ ընկերության բոլոր ուղղություններում և բացարձակապես բոլոր նախագծերով որոշում եմ կայացնում ինքս, միանձնյա»: Կարապետյանի ընտանիքը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադրումից ի վեր ակտիվորեն ներդրումներ է կատարում Ռուսաստանում և Հայաստանում իրականացվող սոցիալական ու բարեգործական ծրագրերում ՝ նպաստելով ազգային և հոգեւոր արժեքների պահպանմանը: Հայաստանի համար ճգնաժամային իրավիճակում Սամվել Կարապետյանը միշտ աջակցել է երկրին։ yerevantimes.ru

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր