00:00:00

Արցախի նախագահը կոնկրետ պետք է դրա համար պատասխան տա. Վիտալի Բալասանյանը՝ իր նկարի վրա «դավաճան» գրության մասին

18:13, 30 նոյեմբեր 2019

Պետք չի, որ ես արձագանքեմ, ես այդ գնահատականը թողնում եմ ձեզ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով փաստին, որ Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցի «Արցախի հերոսներ» պաստառին Վիտալի Բալասանյանի եւ նախկին իշխանավորների նկարների վրա հայտնվել են «թուրք», «դավաճան» գրությունները: «Եթե իմ նկարը չլիներ, ես այդ գնահատականը կհնչեցնեի: Սա կոնկրետ վերաբերվում է Արցախի նախագահին, որը պետք է դրա համար պատասխան տա, կամ պատասխանատվության ենթարկի նրանց, որոնք պատասխանատու են եղել եւ չպետք է թույլ տային, որ այդ արարքը լիներ: Հիմա ես գեներալ եմ, իմ մեղքը որն է, որ մի գեներալ հանցագործություն է կատարել: Կամ ո՞վ է թույլ տվել շարքայիններին, որ գեներալին գնահատական տան կամ փնովեն: Գեներալին կարող է մեկ այլ գեներալ գնահատական տալ կամ գերանույն գլխավոր հրամանատարը»,-հայտարարեց նա եւ հավելեց. «Թույլ մի տվեք, որ այդպիսի մարդիկ այդպիսի հակապետական արարքներ անեն»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր