Այս մասին շախմատիստը գրել է Ֆեյսբուքի իր էջում: Արոնյանը առանձնացրել է, որ ՖԻԴԵ-ի նախագահի թույլտվությամբ և երկար քննարկումներից հետո ինքը որոշում է կայացրել չմասնակցել Երուսաղեմի Գրան Պրիին, քանի որ մրցաշարի օրերը համընկնում են քթի վիրահատությունից հետո առաջացած հերթական բուժման կուրսի հետ: Արոնյանը հույս է հայտնել, որ բուժման ավարտին նա կվերադառնա առավել ուժեղ:
ՖԻԴԵ-ի Գրան Պրիին նախատեսված է դեկտեմբերի 11-23-ը Երուսաղեմ քաղաքում: