Mesut Ozil was frozen out under Unai Emery
But could he become Freddie Ljungberg's secret weapon?
Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի պաշտոնանկությանը:
«Էմերիի պաշտոնանկությունից հետո Օզիլին դուրս են բերում սառնարանից: Կկարողանա՞ նա դառնալ Ֆրեդրիկ Յունգբերգի գաղտնի զենքը»,- այսպես է իր հերթական աշխատանքը վերնագրել Մոմանին:
Հիշեցնենք, որ «Արսենալն» Ունաի Էմերիի պաշտոնանկության մասին հայտարարեց նոյեմբերի 29-ին: Պաշտոնակատար է նշանակվել Էմերիի օգնական, «Արսենալի» նախկին խաղացող Ֆրեդրիկ Յունգբերգը։
