00:00:00

Էրիկ Էսրաիլյանը միացել է ամեն ամիս «Հայաստան» հիմնադրամի հաշվին գումար փոխանցելու Փաշինյանի կոչին

15:27, 30 նոյեմբեր 2019

Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ընդունել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում հնչեցված մարտահրավերը: Իր հերթին նա մարտահրավեր է նետել ևս երեք անձի, որոնց շարքում են երգչուհի Շերը, ինչպես նաև Alex and Ani հայտնի ոսկերչական ընկերության սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հայտնի անձանց մարտահրավերներ նետելու առաջարկով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ուղիղ եթերով դիմել էր Սերժ Թանկյանին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, «Reddit»-ի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ հորդորելով մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել,  որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել էին վարչապետի մարտահրավերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր