00:00:00

Կապանում խանութի սեփականատիրոջ դրամապանակը գողացել են հենց իր խանութում

15:13, 30 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 27-ի ժամը 13.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող հագուստի խանութում, սեփականատիրոջ պայուսակից գողացել են դրամապանակը։ Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրիում բնակվող 24-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր