00:00:00

Լոռիում տրակտորի կցորդիչը հրդեհվել է. այրվել է նաեւ 110 հակ անասնակերը

13:30, 30 նոյեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 00:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղում այրվում է տրակտորի կցորդիչ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:10-ին, մարվել՝ 03:24-ին։ Մեղվահովիտ գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում այրվել են տրակտորի կցորդիչը՝ ամբողջությամբ (14 քմ) եւ կցորդիչում՝ մոտ 110 հակ անասնակեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր