00:00:00

Մահվան ելքով վրաերթ «Վերնիսաժի» մոտ. Nissan Tiida-ն հարվածել է փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը (ֆոտո)

11:23, 30 նոյեմբեր 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 06:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Գառնիկ Աղաբաբյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ժամանակավոր համարանիշի (տրանզիտ) ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն եւ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր