00:00:00

Ֆիոլետովո գյուղում մոտ 3 տոննա անասնակեր է այրվել

11:41, 30 նոյեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 29-ին, ժամը 17:23-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆիոլետովո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 19։03-ին։ Այրվել է անասնակեր (մոտ 3 տ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր