00:00:00

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում՝ շինանյութի խանութի տանիքում, քաղաքացին հոսանքահարվել և մահացել է

10:20, 30 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 29-ին, ժամը 17:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում՝ տներից մեկի տանիքում, անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի կա. ենթադրվում է, որ հոսանքահարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ թիվ 15/1 հասցեում՝ շինանյութի խանութի տանիքում, Սիմյոն Ա.-ն (ծնված 1958 թ.) հոսանքահարվել է և մահացել: Փրկարարները Սիմյոն Ա.-ի դին իջեցրել են տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր