00:00:00

«Ժողովուրդ». ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել օրենքի ժամկետը, որով չծառայած եւ 27 տարին լրացածները գումար կտան ու կազատվեն

13:48, 30 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները, որոշակի գումար վճարելով ազատվում էին քրեական պատասխանատվությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նրանք առաջարկում են, որ օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվեն ոչ միայն մինչեւ 2017-թվականը 27 տարին լրացածները, այլ նաեւ այն չծառայածները, որոնց 27 տարին լրացել է մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը: Բայց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անկախ այն հանգամանքից, որ արդեն նման նախագիծ կրկին դրված է շրջանառության մեջ, Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տալու»: Այսինքն՝ ծառայության չներկայանալով՝ մինչեւ քրեական պատասխանատվության ժամկետը (32 տարին) լրանալը Հայաստան գալու դեպքում մինչեւ 3 տարի քրեական պատասխանատվություն է նախատեսվում: Այս օրենքի ժամկետը նախկինում, հիշեցնենք, մի քանի անգամ երկարացվել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր