00:00:00

Ձորաղբյուրում 61-ամյա տղամարդը ամառանոցի տանիքի վրա աշխատելիս հոսանքահարվել և տեղում մահացել է

21:17, 29 նոյեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 15/1 տանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։ Նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ նշված տան տանիքում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և մահացել է 61-ամյա Ս. Առաքելյանը։ Կայքի տեղեկություններով՝ վերջինս հաշվառված էր Երևանում։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր