00:00:00

ԱՄՆ հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել է ծննդատան ութ աշխատակից

00:20, 30 նոյեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցներից մեկի ծննդատան ութ աշխատակիցներ միաժամանակ հղիացել են, հայտնում է WTNH հեռուստաընկերության կայքը:
Նշվում է, որ նրանցից մեկն արդեն ունեցել է երեխային, իսկ մնացածները գտնվում են մինչև երեք շաբաթական հղիության տարբեր փուլերում: Ապագա մայրերից մի քանիսն արդեն գիտեն երեխաների սեռերը. երեք տղա և երեք աղջիկ`ներառյալ արդեն ծնված փոքրիկը: Մյուս երկու պտուղների սեռերը պարզ կդառան ավելի ուշ: Նշվում է, որ 44 հոգանոց անձնակազմի պարագայում միաժամանակ ութ հղիությունը ռեկորդային է: Նման դեպք պատահել է նաև ԱՄՆ Մեն նահանգի բժշկական կենտրոններից մեկում, երբ միաժամանակ հղիացել է 9 բուժքույր: Այս տարի ավելի վաղ նշվել էր, որ Նյու Յորքի և Արիզոնա նահանգի Մեսա քաղաքի բուժհաստատություններում միաժամանակ հղիացել են 15 և 16 աշխատակիցներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր