ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի և դրվի քննարկման: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ես ասեմ, որ շրջանառության մեջ դրված է մեկ այլ գաղափար, որի համահեղինակը նաև ես եմ, որտեղ մենք առաջարկում ենք բավականին խստացված իրավական կարգավորումներ 27 տարին լրացած և ծառայություն չանցած մեր քաղաքացիների համար: Առաջարկել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք, մեր պատկերացմամբ, լուծելու են շատ համակարգային խնդիրներ, ինչպիսիք են առաջնագծի լուրջ փոփոխությունները, որոնք կբերեն որակական փոփոխություների»,- նշեց նա:
Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, որ բոլորը կարող են վճարել 10 մլն դրամ և խուսափել ծառայությունից, Քոչարյանը պատասխանեց, որ Հայկ Սարգսյանի նախագիծը դեռ չի քննարկում․ «Այնտեղ կան հետաքրքիր էլեմենտներ, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք ամբողջական են»:
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանն առաջարկում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:
https://www.youtube.com/watch?v=D9Jr3FVO5Ys&feature=emb_logo