00:00:00

40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ Աղվերանի անտառում

16:56, 29 նոյեմբեր 2019 Իրավական

Կոտայքի մարզի Աղվերանի անտառներում իրականացվել է 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ՝ քոքից կտրելով 40-ից ավելի հսկայական՝ 40, 50, 60 տարեկան սոճիներ: Ո՞վ է այս վանդալիզմի հեղինակը, դեռեւս անհայտ է, բայց որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պետք է հետեւություններ անեն ու օպերատիվորեն արձագանքեն հրապարակմանը եւ հայտնաբերեն ծառերի ջարդ իրականացնողներին, դա արդեն ոստիկանության համար պատվի հարց է: Ծառերի սպանդը իրականացվել է մի քանի օր առաջ, քանի որ հետքերը դեռ թարմ են ու մարզի ոստիկանությունը պետք է տաք-տաք հայտնաբերի ծառահատներին եւ օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր