00:00:00

Երեւանում թալանել են 29-ամյա մենեջեր Արթուր Վանեցյանի մեքենան. գողացել են «Apple» տեսակի պլանշետը

14:47, 29 նոյեմբեր 2019 Պատահարներ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած, Գավառ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վանեցյանի ահազանգի փաստով: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչեւ 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Հասրաթյան փողոցում կայանված իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել: Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կոկա-Կոլա» ՓԲԸ -ում՝ որպես մենեջեր, ավտոմեքենայում ունեցել է «Apple» տեսակի պլանշետ եւ լիցքավորման սարք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր