00:00:00

Անցում ամենօրյա գրաֆիկի. Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը արտակարգ ռեժիմով կաշխատի

14:37, 29 նոյեմբեր 2019

Սույն թվականի դեկտեմբերի 15-ից մինչև  2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր: Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։ Ամենօրյա աշխատանքային գրաֆիկի անցնելու պատճառը Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելն է։ Նշվում է, որ տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում: Երևանից գնացքը կմեկնի ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝  նույն ժամերին մեկնելով Երևանից ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝  կենտ օրերին: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր