00:00:00

Արթուր Դավթյանը գտնում է, որ Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին լկտի պրովակացիա է արվել

13:30, 29 նոյեմբեր 2019

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը և նշեց. «Ուզում եմ հասկանաք, որ դատախազն էլ մարդ է ու, երբ դիմացից ուղղակի, կներեք արտահայտությանս, լկտի պրովոկացիա է արվում, կարծում եմ, երբեմն դրան պետք է համարժեք պատասխան տրվի»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե առաջիկայում Արթուր Դավթյանին կտեսնե՞նք այդ դատական նիստերին, գլխավոր դատախազն ասաց. «Ինձ թվում է՝ վաղուց դա մեր համար աննախադեպ իրավիճակ չէ, ինձ ամեն տեղ կարող եք տեսնել։ Ես միայն աշխատասենյակում աշխատող դատախազ չեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր