00:00:00

«Միհրան Պողոսյանի արտահանձնման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել»

13:19, 29 նոյեմբեր 2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի փոփոխմանը՝ նշելով, որ այն նոր չի վերացվել. «Միհրան Պողոսյանի խափանման միջոցը դեռևս մի քանի ամիս առաջ մենք հրապարակեցինք, երբ ստացանք մերժումը հանձնելու: Երբ որ երկիրը մերժում է հանձնումը այլևս մի վարկյան իրավունք չունի, և չի կարող որեվէ մեկին պահել, այսինքն դա նոր բան չի , բայց այդ առումով մենք շարունակում ենք քննարկումները մեր գործընկերների հետ և նկատի ունենալով, որ նաև քրեական գործն էլ բավականին ակտիվ փուլում է գտնվում՝ չեմ բացառում, որ նոր, ավելի ծանր հանցագործությունների դրվագներ մենք կունենանք այդ առումով: Բնականաբար հանցանքի ծանությամբ պայմանավորված հույս ունենք, որ մեր գործընկերներն ըստ էության իրավական և արդարացի մոտեցում կցուցաբերեն»,-նշեց Արթուր դավթյանը: Դատախազն ասաց, որ Միհրան Պողոսյանի արտահանձնման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու են հիմնավորել։ Հարցին՝ այսինքն անընդունելի՞ են համարում ՌԴ-ի բացատրությունները, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Եթե ընդունելի լինեին, չէինք շարունակի մեր շփումները»։ Հիշեցնենք, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր