00:00:00

Սերժ Թանկյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

11:34, 29 նոյեմբեր 2019

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ նետած մարտահրավերն ու այդ կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել տեսանյութ: Նա նշել է, որ ընդունում է մարտահրավերը եւ ամեն ամիս իր հաշվեհամարից 23 դոլար կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի (https://www.himnadram.org/en/donate) հաշվեհամարին: Իր հերթին երաժիշտը chellange-ը փոխանցել է եւս 3 հայի՝ Էրիկ Էսրաիլյանին, Վահե Բերբերյանին եւ Անժելա Սարաֆյանին՝ նշելով, որ միասին իրենք կարող են անել շատ ավելին, քան հնարավոր է: Հիշեցնենք՝ հեռուստամարաթոնի ընթացքում երեկ ՀՀ վարչապետը նշեց, որ ոչ թե պետք է խնդրել 1000 դրամ մեկ մարդուց, այլ գտնել 1000 մարդ, որոնք կփոխանցեն 1 դրամ. այդպիսով կլինի ավելի շատ մասնակցություն եւ ավելի շատ գումար՝ լուծելու համահայաստանյան հարցեր: Նա նշեց, որ իր հաշվեհամարից ամեն ամիս 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին եւ մարտահրավեր նետեց 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր