00:00:00

«Հրապարակ». Երկու համագումար՝ մեկ օրում. Ո՞վ է Վիտալի Բալասանյանի մրցակիցը

13:49, 29 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը Արցախի «Վալեքս գարդեն» հյուրանոցի սրահում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը` գարնանային ընտրություններին ընդառաջ։ Կուսակցությունը կհայտարարի ընտրություններին մասնակցելու եւ գեներալ Վիտալի Բալասանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Նույն օրը համագումար կանի նաեւ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը․ նրանք էլ Ղուլյանին կհայտարարեն թեկնածու: «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանին հարցրինք` ովքե՞ր են հարում կուսակցությանը։ «Փազլը շատ մեծ, բազմաշերտ է»: Ինչո՞վ է բացատրվում անկուսակցական Բալասանյանին առաջադրելը։ «Արցախի անվտանգային խնդիրներով, մարտահրավերներով։ Գտնում ենք, որ Արցախի նախագահն այսօր, երբ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ռազմաքաղաքական վեկտորի ներկայացուցիչ պետք է լինի»: Խոսակցություն կա, որ եթե մեկ այլ կոնսենսուսային թեկնածու լինի, Բալասանյանը կաջակցի նրան․ գնալու եք մինչեւ վե՞րջ։ «Այլ մտադրություն, բացի մինչեւ վերջ գնալուց, չունենք»: Ո՞ւմ եք մրցակից համարում։ «Վիտալի Բալասանյանին մրցակից, թող բարձր չհնչի, այս պահին չենք տեսնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր