00:00:00

«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

23:35, 28 նոյեմբեր 2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ներկայացուցիչ Վանաձորի «Լոռիի» սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ մասնակցելու է ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին: «Հարգելի՛ հայրենակիցներ, մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին: Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ: Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,- ասված է Թովմաս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր նաև Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր