00:00:00

Թբիլիսիի կենտրոնում, խորհդարանի շենքի շուրջ ոստիկանությունը մետաղական ցանկապատ է կառուցել

03:23, 29 նոյեմբեր 2019 Աշխարհ

Վրաստանի խորհրդարանին հարող Չիտաձե և Զուբալաշվիլի փողոցներն, ինչպես նաև օրենսդիր մարմնի շենքի մի քանի մուտքերը նոյեմբերի 28-ի առավոտից փակ են երկաթյա կոնստրուկցիաներով։ Փակ է նաև կառավարության վարչակազմի շենքի փողոցը։ Պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեի խոսքով՝ երկաթյա ցանկապատը խորհրդարանի մերձակայքում տեղադրվել է անվտանգության նկատառումներով, որպեսզի ցուցարարները «բռնություն չկիրառեն ոստիկանության նկատմամբ», հայտնում է Jam-News-ը։ Սիրաձեի խոսքով՝ խորհրդարանին հարող փողոցները փակ են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են ակցիաներն, ու խորհրդարանի մուտքերն արգելափակելու սպառնալիք կա։ Ըստ Սիրաձեի՝ փողոցներով կարող են տեղաշարժվել միայն տեղի բնակիչները։ «Մենք ադեկվատ ենք գործում, որպեսզի ապահովենք հասարակության անվտանգությանը»,–ասել է Սիրաձեն։ Չնայած ցանկապատի տեղադրմանը, ցուցարարներն ու ընդդիմության առաջնորդները հավաքվում են խորհրդարանի մոտ և պլանավորում շրջափակել այն։ Ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ խորհրդարանին։ Ցուցարարները հարվածում են երկաթյա կոնստրուկցիաներին, սուլում սուլիչներով և կարգախոսներ վանկարկում՝ նման կերպ արտահայտելով իրենց բողոքը։ «Նման կերպ պաշարված խորհրդարան ես չեմ հիշում։ Նրանք սեփական ձեռքերով են արել մեր աշխատանքի կեսը։ Մեզ մուտքեր պետք չեն, մենք կանգնելու ենք այնտեղ, որտեղ նրանք իրենց բարիկադավորել են։ Տեսնենք, թե ինչպես են ներս մտնելու», – ասում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր