00:00:00

Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել Աբովյան քաղաքում

23:10, 28 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հաճախ է ուժեղացված ծառայություն անցկացնում: Երթևեկության կոպիտ խախտումներ կատարած, կարգազանց վարորդներ հայտնաբերելու նպատակով` հերթական հատուկ միջոցառումը կազմակերպվեց նոյեմբերի 27-ին Աբովյանում: Ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ սպայական վաշտի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, կազմվել է վարչական իրավախախտման շուրջ 50 արձանագրություն: ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից մեկը եղել է առանց համարանիշերի: 8 վարորդի  նկատմամբ վարչական իրավախախտման արձանագություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար: Ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական են լինելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր