00:00:00

Անգելա Մերկել. «Թուրքիան պիտի մնա ՆԱՏՕ-ի կազմում»

23:24, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ անդրադարձել է հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությանը, ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերին և Սիրիայի հարցին: Մերկելը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար աշխարհաքաղաքական կարևորություն ունի և հավելել. «Թուրքիան պիտի մնա ՆԱՏՕ-ի կազմում, և դրա համար մենք պետք է ջանք չխնայենք»: Ինչ վերաբերում է սիրիական հարցին կանցլերը նշել է, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը վերածվել է պրոքսի-պատերազմի, որի համար անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել: Մերկելը դրական է համարել Սիրիայի հարցով Սահմանադրական կոմիտեի ստեղծումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր