00:00:00

Ադրբեջանական ընդդիմությունն արձագանքել է խորհրդարանի ցրման նախաձեռնությանը

22:22, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Խորհրդարանը ցրվում է ժամանակից շուտ, որ ռեժիմը հանկարծակի ընտրություններ անցկացնի, որպեսզի հերթական անգամ կեղծի դրանք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺՃԿ առաջնորդ Ալի Քերիմլին, տեղեկացնում է Turan-ը։ «Նրանք հասկանում են, որ բողոքող ընտրազանգվածը օրեցօր ավելանում է։ Կառավարությունը դեռ չգիտի, թե ինչպես մինչեւ հաջորդ աշուն կփոխվի ուժերի դասավորությունը»,- գրում է Քերիմլին։ Նրա խոսքով՝ Ազգային խորհուրդը եւ ԱԺԿՃ-ն լրջորեն կքննարկեն իրավիճակը։ «Կարող եմ համոզված ասել, որ ազատ ընտրություններ եւ բարեփոխումներ չարժե սպասել։ Նրանք պատրաստվում են գողանալ եւս մեկ ընտրություն»,- կարծում է Քերիմլին։ ՌԵԱԼ կուսակցության նախագահ Իլղար Մամեդովը դրական է գնահատել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ «Խորհրդարանի ցրման հիմքերը ի հայտ են եկել դեռեւս մայիսին, երբ Միլի մեջլիսը հրաժարվեց դիտարկել մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները (Բաքվում ընտրովի քաղաքապետի ինստիտուտ մտցնելու մասին)։ Խորհրդարանն այն ժամանակ հրաժարվեց կատարել իր օրենսդրական գործառույթները, եւ դա արդեն հիմք էր այն ցրելու համար։ Բայց այն ժամանակ չցրեցին, ցրում են հիմա այլ հիմքերով, թող այդպես լինի։ Մենք դա դրական ենք համարում եւ պատրաստվում ենք ընտրություններին»,- ասել է Մամեդովը։ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին նույնպես կարծում է, որ խորհրդարանը պետքէ ցրվի։ «Այս խորհրդարանն, իհարկե, պետք է ցրվի։ Քանի որ չի ստեղծվել ժողովրդի կամքով։ Բայց նորից նման խորհրդարանի ստեղծումը թույլ չտալու համար անհրաժեշտ է ընտրական բարեփոխում իրականացնել»,- գրել է Հաջիլին Ֆեյսբուքի իր էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր