00:00:00

Զելենսկու վարկանիշն ընկել է մինչեւ 52 տոկոս. հարցում

21:45, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել է մինչեւ բնակչության աջակցության 52 տոկոս: Այդ մասին վկայում են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ)՝ նոյեմբերի 28-ին հրապարակված տվյալները: «Նոյեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցման մասնակիցների 52 տոկոսը, բացասական՝ 19 տոկոսը: Աշնան ընթացքում այն քաղաքացիների բաժինը, որոնք դրական վերաբերմունք ունեն Վլադիմիր Զելենսկու նկատմամբ, պակասել է. սեպտեմբերին՝ 73 տոկոս, հոկտեմբերին՝ 66 տոկոս, նոյեմբերի սկզբին՝ 64 տոկոս, նոյեմբերի վերջին՝ 52 տոկոս»,-նշվում է ԿՍՄԻ-ի հաղորդագրության մեջ: Միաժամանակ, հետազոտության համաձայն, այն քաղաքացիների բաժինը, որոնք բացասական վերաբերմունք ունեն Զելենսկու նկատմամբ, աշնան ընթացքում սեպտեմբերի 7 տոկոսից նոյեմբերի վերջին հասել է 19 տոկոսի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր