00:00:00

Ընդդիմության գործողությունները վնասում են երկրի կայուն զարգացմանը. Վրաստանի պաշտպանության նախարար

20:59, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ընդդիմության ծայրահեղական գործողությունները Թբիլիսիի փողոցներում վնասում են երկրի կայուն եւ երկարաժամկետ զարգացմանը: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն Է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով հանրահավաքների շարքը, որոնք ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպում են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մերձակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բացի տնտեսական դժվարություններից եւ գործազրկությունից, այսօր մեր երկրի համար մարտահրավերը, որը խոչընդոտում Է կայունությանը, խաղաղ եւ երկարաժամկետ զարգացմանը, գալիս Է արմատական, ծայրահեղական ընդդիմադիր ուժից, մասնավորապես, «Ազգային շարժումից» (ընդդիմադիր կուսակցություն)»,-ասել Է Ղարիբաշվիլին: Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունն արեւմտյան աշխարհի մասն Է կազմում, սակայն ԵՄ-ի երկրներում եւ ԱՄՆ-ում ընդդիմության նման գործողությունները կարող Էին որակվել որպես քրեական հանցագործություն: «Ինչ եք կարծում՝ ինչո՞վ կավարտվեին Եվրոպայի երկրներում կամ ԱՄՆ-ում Կոնգրեսի կամ խորհրդարանի շենքերը պիկետելու փորձերը: Դա բացարձակապես անընդունելի Է: Ցանկացած նորմալ երկրում դա (խորհրդարանի պիկետումը) քրեական հանցագործություն Է»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր