Ուկրաինայի սահմանապահներն արգելել են ռուս դերասանի մուտքը երկիր Ղրիմ կատարած այցի պատճառով։ Դերասանի մուտքն Ուկրաինա արգելվել է երեք տարով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը։
««Բորիսպոլ»-ի անցակետում «Կիև» առանձին հսկիչ-անցագրային կետի սահմանապահներն արգելել են ռուսական թատրոնի և կինոյի հերթական դերասանի մուտքը։ ՌԴ քաղաքացին ժամանել է Մինսկից։ Զրույցի ժամանակ նա ասել է, որ 2018-ին փակ անցակետերով մուտք է գործել Ղրիմի Ինքնավար Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դերասանի անունը սահմանային ծառայությունը չի նշել։
Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ դերասանը մեկնում էր Ուկրաինա հեռուստասերիալներից մեկի քասթինգին մասնակցելու նպատակով։