00:00:00

Հայկ Մարությանը նոր սկանդալի կենտրոնում․ որն է լինելու պատասխանը

16:36, 28 նոյեմբեր 2019

Նոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ։  Մասնավորապես Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով քիչ առաջ անդրադառնալով Երևանին աղբատար մեքենաներ նվիրաբերած ընկերություններին, ուշագրավ եւ սկանդալային հայտարարություն է արել։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նվիարտուների ցանկը, համաձայն, որի քաղաքին աղբատար մեքենաներ են նվիրաբերել հետևյալ ընկերությունները: Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, «Էյչ բի Էմ գրուպ»: Դավիթ Խաժակյանի խոսքով՝ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է: «Եվ մենք փորձելու ենք ստանալ այս կազմակերպությանը տված շինթույլտվությունը, փորձելու ենք հասկանալ, թե երբ են այս մեքենաները նվիրվել: Իմ պնդումը հետևյալն է՝ քաղաքապետարանին նվիրել են այս Կամազները՝ շինթույլտվության դիմաց»,- ասաց Խաժակյանը: Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հերքել էր, որ գործարար Սամվել Ալելքսանյանը Կամազներ է նվիրել Երևանին: Սակայն քաղաքապետարանի այսօրվա հրապարակումից պարզ է դառնում, որ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն երեք Կամազ է նվիրել Երևանին: «Հանրությունը ամիսներ շարունակ չի իմացել այս երևույթի մասին: Այս նվիրատվությունները թաքցվել են հասարակությունից: Բուն խնդիրը ոչ թե այն է, որ համայնքն ստացել է նվերներ, այլ այն է, որ դրանք թաքցվել են քաղաքապետարանի կողմից: Եվ դրանք ոչ թե անհատույց նվերներ են, այլ կոնկրետ բանի դիմաց: Եվ ես կրկին բարձրաձայնում եմ՝ այս ցանկը մենք համադրելու ենք ստացված շինթույլտվությունների հետ և հասկանանք՝ բոլոր այս կազմակերպությունները, ովքեր, այսպես կոչված, նվիրատվություն են արել, դա նվիրատվություն է, թե բարտեր»,- ասաց Խաժակյանը: Խաժակյանի հայտարարությամբ ակնհայտ է դառնում, որ ըստ էության գործարք է կատարվել Հայկ Մարությանի եւ տվյալ ընկերության միջեւ, ինչի պատճառով էլ քաղաքային իշխանությունները փորձում էին ամեն կերպ գաղտնի պահել նվիրատուների ցանկը։ Արդյո՞ք Հայկ Մարությանը միայնակ է գործել, այս սխեմայի մասին տեղյակ ե՞ն կենտրոնական իշխանությունները, թե՞ ոչ։ Եվ, ի վերջո ինչով էր պայմաավորված Մարությանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո կրկին արձակուրդի մեկնելու հրատապ որոշումը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները իշխանությունները պարտավոր են տալ։ Հայկ Մարությանի հեռացման մեկնարկը տրված է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր