00:00:00

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց առողջապահական բնագավառի միասնական կառավարմանն առնչվող օրինագծին

17:27, 28 նոյեմբեր 2019 Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահական բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց, թե ինչի վերաբերյալ է օրենքի նախագիծը: «Խոսքը ռազմական դրության ժամանակ մասնավոր բժշկական հիմնարկների կառավարման լիազորությունների փոխանցման մասին է պետական կառավարման լիազոր մարմնին՝ նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի այդպիսի պայմաններում առավել արդյունավետ կազմակերպել բնակչության բժշկական օգնությունը»,- ասաց Զեյնալյանը: Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 24-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր