00:00:00

Կառավարությունը կքննարկի Արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու հարցը

02:18, 28 նոյեմբեր 2019 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանը կքննարկի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 475 747.6 հազար դրամ հատկացնելու մասին հարցը: Այս մասին որոշման նախագիծը ներառված է գործադիրի նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում: «Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների վճարման նպատակով ՀՀ 2019թ. պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 475 747.6 հազար դրամ»,- նշված է որոշման նախագծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր