00:00:00

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Իսթանբուլ Բաշակշեհիրի»-ի դեմ խաղում

02:57, 26 նոյեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Իսթանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում, որը կկայանա հինգշաբթի` նոյեմբերի 28-ին: Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում է Corriere dello Sport-ը: Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով արդեն 2 ամիս է` դաշտ դուրս չի եկել ու երեկ էլ չի մասնակցել «Բրեշիայի» հետ Ա Սերիայի խաղին, առավոտյան առանձին մարզում է անցկացրել: Իտալական կայքի հաղորդմամբ, «Ռոմայի» գլխավոր մարզիչը հենց նրանց կվստահի թուրքական թիմի դեմ խաղում:Նշենք` պարտության դեպքում «Ռոման» կկորցնի խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորելու շանսերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր