00:00:00

Գանձասար-Կապանը բողոք է ներկայացնելու ՀՖՖ

03:57, 23 նոյեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ԲԽ-ի 14-րդ տուրի «Արարատ» – «Գանձասար-Կապան» (1:1) հանդիպման ավարտին «Գանձասար-Կապանի» դարպասին վիճարկելի 11-մետրանոց է նշանակվել: «Գանձասար-Կապանը» բողոք է ներկայացնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հայտարարությունում նշված է. «Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպման 92-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը նշանակել է ոչ միանշանակ 11 մետրանոց, որը էապես ազդել է խաղի վերջնական ելքի վրա։ Այդ կապակցությամբ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը առաջիկայում պատրաստվում է բողոք ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ակումբի ներկայացուցիչն այդ մասին արդեն նշել է խաղի արձանագրությունում։ Հավելենք, որ «Գանձասար-Կապան» – «Արարատ» հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի 1-1։ Երևանյան ակումբը պարտությունից խուսափել է հենց վերը նշված 11 մետրանոցի շնորհիվ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր