Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի կապահովվենք բնակարաններով՝ այդպիսով լուծելով մինչև օրս չլուծված 30 տարվա վաղեմություն ունեցող խնդիրները։
Շուրջ 1,5 մլդ դրամ արժողությամբ ծրագիրը ներկայացվել է և իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության կողմից։ Ծրագրով նախատեսվում է
• Սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները.
• Վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով.
• Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
Նշեմ, որ սա Արբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդրի լուծման գործընթացի առաջին փուլն է ։ Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը նպատակահարմար է համարվել այն իրականացրել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է:
Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը: