00:00:00

Մոուրինյուն` «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

21:59, 20 նոյեմբեր 2019 Սպորտ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոզե Մոուրինյուն: Այդ մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Պորտուգալացու հետ ստորագրվել է 3,5 տարվա պայմանագիր: Նա փոխարինել է Մաուրիսիո Պոչետինոյին, ով երեկ պաշտոնանկ էր արվել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «յուրահատուկը» Լոնդոնում տարեկան ստանալու է 13 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Մոուրինյուն Անգլիայում մարզել է «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր