Նշվում է, որ նա «Սոչին» կգլխավորի առաջիկա 3 տուրում` մինչև ձմեռային դադարը, իսկ դեկտեմբերին «Սոչին» արդեն որոշում կկայացնի` շարունակել աշխատանքը Բերեզովսկու հետ, թե նոր գլխավոր մարզիչ հրավիրել:
Հիշեցնենք` Բերեզովսկին Հայաստանի հավաքականից հեռացել էր 2016 թվականին: 2018 թվականին վերադարձել է հավաքական և աշխատում է մարզչական շտաբում։
Այս տարվա հունիսին նա ընդգրկվեց «Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում։ «Սոչիում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը: