00:00:00

Շմոլ գազից մահացած երեխաների հայրը նրանց 2 տարի առաջ էր տեսել. նա չի կարողանում ուշքի գալ

22:37, 19 նոյեմբեր 2019

Նոր Հաճնում տեղի է ունեցել շմոլ գազից մահացած երեխաների և նրանց տատիկի հոգեհանգիստը։ Հարյուրավոր քաղաքացիներ եկել էին հրաժեշտ տալու ողբերգության զոհերին։
Նոր Հաճնի բնակիչներն այսօր` նոյեմբերի 19–ին, հրաժեշտ են տալիս շմոլ գազից մահացած երեխաներին ու նրանց տատիկին։ Սարսափելի դեպքն իսկական շոկ է քաղաքացիների համար։ Բազմաթիվ մարդիկ եկել էին հրաժեշտ տալու ողբերգության զոհերին։ Այստեղ էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Панихида умершей от угарного газа семьи Миронюк (19 ноября 2019). Нор-Ачин
Երեխաների հայրը` Արման Մարգարյանը, վերջին անգամ նրանց տեսել է 2017թ.-ին։ Երկու տարի առաջ ընտանիքում ևս մի ողբերգություն տեղի էր ունեցել. սպանվել էր Արմանի եղբայրը։ Նա այդ առիթով էր եկել Հայաստան։ Այնուհետև մեկնել է արտագնա աշխատանքի և դրանից հետո չէր վերադարձել։ Մարգարյանն ապրում է Դոնեցկի շրջանի Մակեևկա քաղաքում։
Նա չէր կարողանում զսպել արցունքները` չթաքցնելով շոկը։ Արմանի նախկին քաղաքացիական կինը` երեխաների մայրը, որն ազգությամբ ուկրաինուհի է, այժմ ապրում է Օդեսաում։ Դատելով ամեն ինչից` մայրը երեխաներին երկար ժամանակ չի տեսել, որովհետև խզել է հարաբերությունները նրանց հետ։ Արմանի եղբայրը` Աշոտ Մարգարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ եղբայրն ու կինը մի քանի տարի առաջ որոշել են հաշտվել, միանալ և տանել երեխաներին, բայց հետո ինչ-որ տարաձայնություններ են առաջ եկել, և երեխաներն արդյունքում մնացել են Նոր Հաճնում` Արմանի մոր մոտ։ Երեխաներին տվել են մոր ազգանունը` Միրոնյուկ։ «Եղբայրս ավելի հաճախ գալու հնարավորություն չուներ։ Ծանր պայմաններում էին երեխաներն ապրում։ Ինչով կարողանում էինք, օգնում էինք», – ասում է Աշոտ Մարգարյանը։
Панихида умершей от угарного газа семьи Миронюк (19 ноября 2019). Нор-Ачин
armeniasputnik.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր