00:00:00

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

22:23, 19 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանի գլխավորած պատվիրակությանը: «Տիգրան Ավինյանը կարևորել է ՄԳՏԿ գործունեությունը և հայկական հետազոտական կազմակերպությունների տրամադրած աջակցությունը: Ռոնալդ Լեմանը բարձր է գնահատել Հայաստանի և հայ գիտնականների ներդրումը և ակտիվ գործունեությունը ՄԳՏԿ-ի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության, բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, սեյսմալոգիայի և այլ ոլորտներում կազմակերպության անդամ երկրների հետ հետագա համագործակցությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է կրթության և գիտության ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումները: Նրա խոսքով մարդկային կապիտալի զարգացումը երկրի առաջնահերթություններից է և բարեփոխումների արդյունքներից մեկն է լինելու գիտությունը երիտասարդների համար հրապուրիչ դարձնելը և գիտնականների   համար պատշաճ պայմաններ ստեղծելը: Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ նպատակ կա հավելյալ միջոցներ հատկացնել գիտությանը, որոնք հիմնականում կուղղվեն արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներին: Փոխվարչապետը կարևորել է նաև հետդոկտորական (postdoc), ինչպես նաև արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում դոկտորական ծրագրերի ներդրումը Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր